Մենք հավատարիմ ենք Կովկասում խաղաղության եւ անվտանգության ապահովմանը. Թրյուդո
Թունիսում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Twitter-ում գրել է, որ Կանադան եւ Հայաստանը կշարունակեն ընդլայնել իրենց գործընկերությունը:
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարության ամրապնդմանը, մեր տնտեսությունների զարգացմանը եւ Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը խթանելուն: Հենց դա եմ քննարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ մենք կշարունակենք ընդլայնել մեր երկրների միջեւ առկա գործընկերությունը»,- գրել է նա։