Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չեղարկել է վերջին երեք տարվա առաջին այցը Ճապոնիա
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չեղարկել է վերջին երեք տարվա իր առաջին այցը Ճապոնիա։ TBS-ի փոխանցմամբ՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանը պետք է հանդիպեր վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։
Դեռեւս պարզ չէ, թե ինչու է այցը չեղարկվել։ Ուրբաթ օրը արքայազնը Թաիլանդում մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ղեկավարների հանդիպմանը եւ հանդիպել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի հետ:
Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարարությունը խնդրել է չեղարկել «Vision 2030» բիզնես ֆորումը, որը նախատեսված է նոյեմբերի 21-ին:
Ճապոնիան Սաուդյան Արաբիայի ամենակարեւոր տնտեսական գործընկերներից մեկն է. ըստ Bloomberg-ի հավաքած տվյալների նրանց միջեւ առեւտուրն անցած տարի կազմել է մոտ 34 միլիարդ դոլար: Թագավորությունը Ճապոնիայի հում նավթի խոշորագույն մատակարարն է՝ օրական վաճառելով մոտ 1 միլիոն բարել։
Անցյալ ամիս Սաուդյան Արաբիայի կառավարությունը հայտարարել էր, որ բժիշկները արքայազնին խորհուրդ են տվել զերծ մնալ «միջքաղաքային եւ առանց կանգառ օդային ճանապարհորդություններից»՝ ականջի խնդրի պատճառով: Նա բաց է թողել Արաբական լիգայի գագաթնաժողովը Ալժիրում, ինչպես նաեւ նոյեմբերի սկզբին չի մեկնել Հնդկաստան:
Այնուամենայնիվ, նա այս շաբաթ մեկնել է Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթաժողովին եւ հինգշաբթի անցել Հարավային Կորեա: Այնտեղ նա հանդիպել է նախագահ Յուն Սեոկ Յոլի եւ տեղի գործարարների հետ։