Ձին, որը փախել էր ֆերմերից, ութ տարի անց վերադարձել է նրա մոտ
ԱՄՆ-ում ձին, որը փախել էր ֆերմերից, ութ տարի անց վերադարձել է նրա մոտ, գրում է New York Post-ը։
Տղամարդու խոսքով՝ ինքը հույս չուներ հանդիպել իր սիրելի ձիուն։
Յուտայի ֆերմեր Շեյն Ադամսը նշել է, որ այդ ութ տարիների ընթացքում հասցրել է ամուսնալուծվել, մնալ անտուն, փրկվել մահից եւ կյանքը նոր էջից սկսել։
Ամերիկացին խոստովանել է, որ երբ իրեն ասել են, որ ձին գտնվել է, չի հավատացել, քանի որ դա անհնար էր թվում։
Ադամսի խոսքով՝ ինքն ամբողջ կյանքում զբաղվել է ձիավարությամբ եւ մարզել ձիերին, բայց երբեք այնքան ուժեղ կապ չի զգացել ոչ մի ձիու հետ, ինչպես Մոնգոյի հետ։