Բելառուսում 224 կիլոգրամանոց ջնարակված պանրիկ են պատրաստել
Բելառուսի Մոգիլյովի շրջանում ներկայացրել են 150 կիլոգրամանոց պաղպաղակ եւ 224 կիլոգրամանոց ջնարակված պանրիկ, հաղորդում է «Sputnik Բելառուսը»։
Նշվում է, որ հսկա կաթնամթերքները պատրաստվել են նոյեմբերի 20-ին Բելառուսում նշվող Գյուղատնտեսության եւ ագրոարդյունաբերական համալիրի վերամշակող արդյունաբերության աշխատողների օրվա կապակցությամբ։
Ինչպես գրում է «Sputnik Բելառուսը», «Մոգիլյովի կաթնավաճառները որոշել են ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել եւ հորինել են ռեկորդներ սահմանելու հնարքը»։
Գործակալության տվյալներով՝ տարածաշրջանում պատրաստվել է երկրի ամենամեծ պաղպաղակի կոնը, պինդ պանիրը, ջնարակված պանրիկը եւ ամենաերկար չեչիլ պանիրը։
Հսկա մթերքների շնորհանդեսը տեղի է ունեցել Մշակույթի պալատում տոնական համերգի մեկնարկից առաջ։