Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Ալբանիային
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ անցկացրած ընկերական խաղում զիջեց Ալբանիայի ազգային թիմին։ Խաղի 28-րդ րոպեին Խուլիանո Սկուկան բացեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ խաղակեսում՝ 62-րդ րոպեին, 11 մետրանոց հարվածը արդյունավետ իրացրեց Քրիստիան Ասլանին։ Խաղն ավարտվեց ալբանացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրել էր Կոսովոյի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով։