Ֆիլիպինների նախագահ Մարկոսը եւ Կանադայի վարչապետ Թրյուդոն «գուլպաների մրցույթ» են կազմակերպել APEC-ի գագաթաժողովում
Նոյեմբերի 18-19-ը Բանգկոկում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթաժողովի ժամանակ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-կրտսերն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «գուլպաների մրցույթ» են անցկացրել:
Մարկոսը Կանադայի վարչապետի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում եւ մեկնաբանություններում գրել է. «Ի դեպ, APEC-ի գագաթաժողովի կուլիսներում, կարծես թե գուլպաների մրցույթ է»։
Լուսանկարում Կանադայի վարչապետն ու Մարկոսը ցույց են տալիս իրենց վառ գույնի գուլպաները, որոնք երեւում են նրանց գործնական կոստյումների տակից։
Ֆիլիպինների նախագահը իր հետեւորդներին առաջարկել է քվեարկել, թե ում գուլպաներն են նրանց ավելի շատ դուր գալիս։