Բժիշկների դեմ բռնության կիրառումը որեւէ արդարացում ունենալ չի կարող. ԵՊԲՀ-ի ռեկտորը շնորհակալագիր է հանձնել «Մուրացան» ԲԿ-ի բժշկին
Երեւանում ընթացող «Մանկաբուժությունը եւ գերիատրիան՝ բժշկության երկու հսկաներ» գիտաժողովի ժամանակ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալագիր է հանձնել «Մուրացան» բժշկական կենտրոնի բժիշկ Կարինե Թադեւոսյանին, որը մի քանի օր առաջ ենթարկվել էր բռնության մասնագիտական պարտականությունները կատարելիս։
«Ես՝ որպես բժիշկ, հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես է մարդը, կյանքը վտանգելով, շարունակում իր մասնագիտական գործունեությունը, մանավանդ երբ դա վերաբերում է երեխաներին։ Ձեր վարքագիծն օրինակ է ուսանողների համար»,- ասել է նա։
Լրագրողների հետ զրույցում ռեկտորը նշել է, որ բժիշկների դեմ բռնությունը ցանկացած հանգամանքներում համարում է անընդունելի, եւ նման վարքը հարիր չէ մեր հասարակությանը։ «Չի կարող որեւէ արդարացում լինել բժիշկների դեմ բռնությանը, ես դեմ եմ, որ քննարկվեն բժշկի, մանավանդ կնոջ դեմ, մանավանդ երեխաների ներկայությամբ բռնության կիրառման հանգամանքները։ Դա վկայում է այն մասին, որ մեր հասարակությունում կան խոր հոգեբանական խնդիրեր»,- ասել է նա՝ ավելացնելով, որ տեղի ունեցածը պետք է դառնա իրավապահ մարմինների մանրակրկիտ հետաքննության առարկա, հաշվի առնելով այն, որ հուլիսի 1-ից բժիշկների դեմ մասին մասին հոդվածը հանվել է Հայաստանի Քրեական օրենսգրքից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ծնողներից մեկը հարձակվել էր «Մուրացան» բժշկական կենտրոնի մանկաբույժի վրա, որն այդ պահին զննում էր նրա երեխային, իսկ հետո քաշքշուկի մեջ էր մտել հիվանդանոցի անվտանգոության աշխատակիցների հետ։ Տղամարդը ձերբակալվել է։