Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։