Մեկ օրում բացահայտվել է 58 հանցագործության դեպք. թմրանյութեր, խոշտանգում, ապօրինի աբորտ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 3-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, քրեական վարույթի տվյալներ հրապարակելու, խոշտանգման, ազատությունից ապօրինի զրկելու, հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելու ու դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և կողոպուտի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: