«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ
Արցախի կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը չի կարողանում Նիկոլ Փաշինյանից համաձայնություն ստանալ իր ամենահավատարիմ մարդկանցից մեկին՝ Մեսրոպ Առաքելյանին, ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակելու հարցում։ Ասում են՝ Փաշինյանն ինչ-ինչ խնդիրների պատճառով դեմ է Առաքելյանի նախարար նշանակվելուն, ով ժամանակին իր խորհրդականն է եղել, ապա՝ սոցապնախարարը եւ 4 ամսից հրաժարական տվել։ Չնայած դրան՝ Առաքելյանը, ով նոյեմբերի 5-ին նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, պատերազմից հետո աշխատել է Փաշինյանի ղեկավարած կաբինետում՝ զբաղեցնելով սոցապնախարարի պաշտոնը։ Հատկանշական է, որ Առաքելյանն է այժմ իրականացնում ԱՀ կառավարության ֆինանսական բլոկի կառավարումը, եւ պատմում են, որ առանց նրա համաձայնության որեւէ քայլ չի արվում։