Ֆինլանդիան ՌԴ-ի հետ սահմանին 139 մլն եվրո արժողությամբ պարիսպ կկառուցի
Ֆինլանդիայի կառավարությունն առաջարկում է 139 միլիոն եվրո հատկացնել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին պարսպի կառուցման համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը
Երկիրը հունիսին հայտարարել էր, որ պատնեշներ կկառուցի Ռուսաստանի սահմանի մի մասի երկայնքով՝ «հիբրիդային սպառնալիքներից» պաշտպանությունը բարձրացնելու համար, ինչպիսին է ապաստան հայցողների պոտենցիալ զանգվածային հոսքը:
Այս մասին օրինագիծը, թեեւ Եվրամիության ապաստանի կանոնների համաձայն վիճարկվում էր, հուլիսին մեծամասնությամբ ընդունվել է՝ թույլ տալով խորհրդարանին արագացնել օրենսդրության իրացումը:
Երկրի սահմանապահներն ասել են, որ ի վերջո մտադիր են կառուցել 130-ից 260 կմ երկարությամբ պատնեշներ, որոնք ընդգրկում են սահմանի ընդհանուր երկարության 10-ից 20%-ը՝ հիմնականում կենտրոնանալով հարավարեւելյան սահմանային անցումների եւ հարակից տարածքների վրա:
Նախքան ծախսերի առաջարկը կազմելը՝ խորհրդարանը պիլոտային ծրագրի համար հատկացրել էր ընդամենը 6 միլիոն եվրո։