Իտալացի դիզայները կրիայի տեսքով հսկայական լողացող զբոսանավ-քաղաք է ներկայացրել
Իտալացի դիզայներ Պիերպաոլո Լազարինին ներկայացրել է լողացող քաղաքի իր նախագիծը, որը ստացել է Pangeos անվանումը, հաղորդում է Travelbook պորտալը:
Pangeos-ը, որն անվանվել է Pանգեայի գերմայրցամաքի պատվին, կարող է ընդունել մինչեւ 60 հազար հյուրի։ Երկարությունը կկազմի 550 մետր, իսկ լայնությունը՝ 610 մետր ։ Դրա ստեղծման համար կպահանջվի մոտ ութ տարի, իսկ նախագծի ընդհանուր գումարը կկազմի մոտ 8 մլրդ դոլար:
Պորտալի հաղորդմամբ՝ եթե Pangeos-ը կառուցվի, ապա այն կդառնա ոչ միայն ամենախոշոր զբոսաշրջային նավը, այլեւ աշխարհի ամենամեծ կառույցներից մեկը:
Զբոսանավի վրա նախատեսվում է կառուցել վիլլաներ, բնակարաններ եւ պենտհաուսներ, ինչպես նաեւ ռեստորաններ, բարեր, սրճարաններ եւ այլ զվարճանքի վայրեր:
Pangeos-ը կլինի ամբողջովին էլեկտրական տրանսպորտային միջոց, եւ դրա առավելագույն արագությունը կկազմի 9,26 կմ/ժ։ Նման նավի կառուցման համար անհրաժեշտ կլինի հատուկ նավաշինարան։ Լազարինին կարծում է, որ Սաուդյան Արաբիան կարող է օգնել իրեն՝ կյանքի կոչելու նախագիծը։