Իր որդուն մահացած համարող չինացի կինը 17 տարի անց գտել է նրան
Չինաստանում կինը 17 տարի անց գտել է իր կորած որդուն, որին նա մահացած էր համարում, հաղորդում է AsiaOne-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Ցզյանսու նահանգում։ Հղիության ընթացքում չինուհին ապրում էր զարմիկի մոտ, որպեսզի վերջինս պաշտպանի նրան նախկին ամուսնուց։ Ծննդաբերության ժամանակ կնոջը հայտնել են, որ իր երեխան լուրջ պաթոլոգիաներով է ծնվել․ երեխայի մոտ երկու ոտքերն էլ կաթվածահար են եղել։ Եղբոր կինը համոզել է ծննդաբերող կնոջը հրաժարվել որդուց։ Ավելի ուշ ազգականը նրան հայտնել է, որ նորածին տղան մահացել է հիպոթերմայից։
Սակայն 17 տարի անց չինուհին պատահաբար իմացել է, որ իր որդին ողջ է։ Նա հետեւել է նրան եւ որոշել ԴՆԹ թեստ անել: Արդյունքները հաստատել են, որ դեռահասը նրա անմիջական ազգականն է։
Պարզվել է, որ տղային առեւանգել է նրա զարմիկը, իսկ ավելի ուշ որդեգրման է հանձնել իր կնոջ կրտսեր քրոջը։