Ժան -Կլոդ Վան Դամը Volvo-ի էքստրեմալ գովազդում (տեսանյութ)
LifeStyleVolvo-ի նոր գովազդում Ժան-Կլոդ Վան Դամը ցուցադրում է իր հայտնի հնարքը՝ առասանակը (շպագատ):
Նա, կանգնում է երկու բեռնատարների վրա, որոնք հետընթաց շարժման մեջ են լինում և աստիճանաբար իրարից հեռանում են. Վանդամն էլ ցուցադրում է իր հնարքը:
Volvo-ի ղեկավարությունն այս կերպ ցանկացել է ցույց տալ Volvo-ի շարժման կայունությունը:
Գովազդը նկարահանվել է Իսպանիայի օդնավակայաններից մեկում: Նշենք, որ տեսանյութը նկարահանվել է մեկ կադրից: