Չինաստանը ՌԴ-ից Էներգապաշարների մատակարարումների աճ Է նշում
Հեռավոր Արեւելքից գազի, նավթի, ածխի եւ փայտանյութի մատակարարումները Չինաստան աճում են, հայտնել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետի տեղակալ Հու Չունհուան՝ հանդես գալով ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, որը նոյեմբերի 17-ին տեղի Է ունեցել Մոսկվայում:
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: «Այս տարի երկկողմ առեւտրում պահպանվում Է դրական տեղաշարժը: Կտրուկ ավելանում են Հեռավոր Արեւելքից Չինաստան այնպիսի ռեսուրսների մատակարարումները, ինչպիսիք են նավթը, ածուխը, գազը, փայտանյութը եւ այլն: Արեւելյան երթուղով բնական գազի մատակարարումների ծավալն ավելացել Է 57 տոկոսով»,-ասել Է նա, չճշտելով ժամանակաշրջանը, որի ընթացքում տեղի Է ունեցել մատակարարումների աճը:
Վարչապետի տեղակալը նշել Է, որ Չինաստանն իր հերթին սարքավորում եւ հեռավորարեւելյան շուկայում պահանջված այլ ապրանքներ Է մատակարարում: Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել Է, որ ընկերությունը 2022 թվականի ութ ամսվա ընթացքում Չինաստան գազի արտահանումը «Սիլա Սիբիրի» գազատարով ավելացրել Է 60 տոկոսով: 2021 թվականին այս երթուղով մատակարարվել Է 10,39 մլրդ խորանարդ մետր գազ: «Գազպրոմ»-ը հաղորդել Է նաեւ, որ մատակարարումները կանոնավոր կերպով գերազանցում են օրական պայմանագրային քանակությունը: