Նավթի գներն իջել են
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան իջնում են ավելի քան 1 տոկոսով, քանի որ Չինաստանում դրա պահանջարկը մնում է թույլ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1,13 տոկոսով՝ մեկ բարելը 91,81 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 1,37 տոկոսով՝ 84,42 դոլար։