Շուրջ 2,3 մլն եվրո․ Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է գնդակը, որով Մարադոնան խփել էր «Աստծո ձեռք» գոլը
Գնդակը, որով խփվել է պատմության ամենահայտնի գոլերից մեկը, 2 մլն ֆունտով (մոտ 2,28 մլն եվրո) վաճառվել է Մեծ Բրիտանիայի աճուրդում։
Խոսքը գոլի մասին է, որը պատմության մեջ հայտնի է «Աստծո ձեռք» անունով։ Այն հեղինակել է Դիեգո Մարադոնան ԱԱ-196-ի 1/4 եզրափակչի Անգլիայի դեմ խաղում։ Արգենտինան այդ խաղում հաղթել է 2-1 հաշվով ու արդյունքում հաղթել Աշխարհի առաջնությունը։
Գնդակը վաճառել է հենց այդ խաղի թունիսցի մրցավար Ալի Բին Նասերը։ Ակնկալվում էր, որ գնդակը կգնվի 2,5-3 մլն ֆունտով։ Աճուրդը կայացել է նոյեմբերի 16-ին Graham Budd Auctions-ում։
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում։