Տղամարդը մանիկյուրի ունելիով հեռացրել է կոբրայի ատամները եւ կալանավորվել
Հնդկաստանի Օրիսա նահանգի Բոլանգիր շրջանի գյուղերից մեկի բնակիչը մանիկյուրի ունելիով հեռացրել է կոբրայի ատամները եւ կալանավորվել, հաղորդում է Odisha TV-ն։
Վիրա Բիսվալան կոբրային բռնել եւ եղունգների ունելիով հեռացրել է նրա ատամները։ Կատարվածի տեսանյութը վիրուսային է դարձել համացանցում։
Դրանից հետո անտառային ծառայության սպաները կալանավորել են հնդիկին եւ նրան կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանք ներկայացրել։
Կենդանիների պաշտպանները պահանջում են դաժանորեն պատժել Բիսվալային։
«Շրջակա միջավայրի պահպանության մասին օրենքի համաձայն՝ բռնված օձին պետք է բաց թողնել ջունգլիներ։ Մեթոդը, որով տղամարդը հեռացրել է կոբրայի ատամները, անօրինական է։ Այս տեսանյութն անընդունելի է քաղաքակիրթ հասարակության համար։ Տղամարդը տանջել է անմեղ կենդանուն»,- ասել է Բոլանգիրի օձերի պաշտպանության ծառայության անդամ Սանուժ Միշրան։ Նա ընդգծել է, որ ատամները հանելուց հետո օձը ողջ մնալու քիչ հնարավորություն ունի։
Անտառային ռեսուրսների դեպարտամենտում հայտնել են, կհետաքննեն միջադեպը: Տղամարդու նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ։