2000-ամյա բրոնզե ձեռքի վրա գրված հինգ բառերը կարող են վերաշարադրել բասկերենի պատմությունը
2000-ամյա բրոնզե ձեռքի վրա գրված հինգ բառերը կարող են վերաշարադրել բասկերենի՝ Եվրոպայի ամենաառեղծվածային լեզուներից մեկի պատմությունը, հայտնում է AP-ը:
Հյուսիսային Իսպանիայի հետազոտողները ասում են, որ հայտնաբերել են այն, ինչը, իրենց կարծիքով, ժամանակակից բասկերենի նախորդի ամենահին գրավոր գրառումն է:
Բասկերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Արանզադի գիտական միությունը, հայտարարել է, որ գրությունը հայտնաբերվել է մարդու ձեռքի ձեւով հարթ բրոնզե կտորի վրա, որը հնագետները պեղել էին անցյալ տարի: Գիտնականները կարծում են, որ սա ամենավաղ հայտնի վկայությունն է գրավոր վասկոնյան լեզվի մասին, որը բասկերենի նախորդն է, որով դեռ խոսում են հյուսիսային Իսպանիայի եւ հարավարեւմտյան Ֆրանսիայի որոշ մասերում:
Բացահայտումը կարող է մարտահրավեր լինել լեզվաբանների լայնորեն տարածված համոզմունքին, որ երկաթի դարաշրջանի վասկոնների ցեղը, որը կենտրոնացած է ներկայիս իսպանական Նավարայի տարածաշրջանում, սկսել է գրել իրենց լեզվով միայն այն բանից հետո, երբ հռոմեական զավթիչները ներմուծել են լատինատառը:
Հնագետները կարծում են, որ ձեռքը, որը նրանք անվանում են «Իռուլեգայի ձեռք»՝ ի պատիվ այն վայրի, որտեղ այն հայտնաբերվել է միջնադարյան ամրոցի ստորոտում, նախատեսված է եղել դռան վրա կախելու համար, հավանաբար որպես պաշտպանիչ ամուլետ: