Նոր պաշտոնանկություն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին հրաման է ստորագրել, որի համաձայն Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդուարդ Հարությունյանը նոյեմբերի 17-ից կազատվի պաշտոնից։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
Որոշման մեջ նաև նշված է, որ հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ըստ որի՝ դատախազին պաշտոնից ազատելու հիմք է անձնական դիմումը։