Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին ինֆլյացիան արագացել է՝ հասնելով 41 տարում ռեկորդային 11,1 տոկոսի
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին ինֆլյացիան արագացել է՝ հասնելով 41 տարում ռեկորդային 11,1 տոկոսի, գրում է Reuters-ը՝ հղում անելով Office for National Statistics-ին (ONS)։
Նշվում է, որ 1981 թվականի հոկտեմբերի արդյունքներով ցուցանիշը կազմել է 11,2 տոկոս։ Այս ամիս Մեծ Բրիտանիայում սպառողական գներն աճել են 2 տոկոսով՝ սեպտեմբերին 0,5 տոկոսով աճից հետո։
Միեւնույն ժամանակ, ONS-ի տվյալներով՝ CPIH ինդեքսը (ինֆլյացիան՝ հաշվի առնելով բնակարանատերերի բնակարանների պահպանման ծախսերը) կազմել է 9,6 տոկոս՝ սեպտեմբերին գրանցված 8,8 տոկոսից հետո։ Հոկտեմբերին գներն աճել են 1,6 տոկոսով։