Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Բեկթաշյանի այսօր՝ նոյեմբերի 16–ին, բավարարել է փաստաբանների՝ Վերաքննիչ բողոքը եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։
Հիշեցնենք՝ դատարանը հոկտեմբերին կալանավորել էր դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, նրա օգնականին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ Դատավորը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնական լիազորությունները անցնելու համար։ Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցված են։
Էրիկ Ալեքսանյանն էլ մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։