Պայթյուն ՌԴ Օրյոլի մարզում
Նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտարարել է Օրյոլի մարզի գյուղերից մեկում նավթի պահեստի պայթյունի մասին։ «Այսօր առավոտյան ժամը մոտավորապես չորսին, ենթադրաբար անօդաչու թռչող սարքը պայթեցրել է նավթի պահեստը Ստալնոյ Կոն գյուղում, զոհեր չկան»,- գրել է Կլիչկովը Telegram-ի իր ալիքում։