Պղինձն էժանացել է
Պղնձի գինը չորեքշաբթի իջնում է մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թանկացումը եւ Լեհաստանից ստացվող նորությունները զսպում են արդյունաբերական մետաղի պահանջարկը։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,81 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,799 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պնղձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 0,02 տոկոսով՝ 8 376,5 դոլար, ալյումինիումինը կրճատվել է 0,71 տոկոսով՝ 2 435 դոլար, ցինկինն իջել է 0,64 տոկոսով՝ 3 111,5 դոլար։