ԿԳՄՍՆ-ն հայտնում է Պեկինի տեխնոլոգիական համալսարանում սովորելու հնարավորության մասին
Պեկինի տեխնոլոգիական համալսարանը (Beijing Institute of Technology) հայտարարում է մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերով ուսանելու մրցույթ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացվել է կրթաթոշակային հինգ տեղ:
Կրթաթոշակների, առցանց գրանցման, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութից և հետևյալ հղմամբ։ Ծրագրին առցանց դիմողները պարտադիր պետք է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (հեռ.՝ +37410 - 59 - 96 - 46) ներկայացնեն իրենց տվյալները՝ դրանք ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով չինական կողմին պաշտոնապես փոխանցելու նպատակով:
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն 2022 թ. դեկտեմբերի 31 - ն է: