Էրդողանը ծրագրում է Պուտինի հետ քննարկել պարարտանյութերի փոխադրման հարցը եւ «ցորենի գործարքը»
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «ցորենի գործարքը» երկարցնելու հույս ունի եւ մտադիր է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ինդոնեզական Բալի կղզուց վերադառնալուց հետո, որտեղ տեղի է ունենում G20-ի գագաթաժողովը։
Էրդողանը հույս ունի մեկ տարով երկարացնել «ցորենի գործարքը» եւ հավատում է դրան։
«Ես հույս ունեմ երկարացնել այդ աշխատանքը։ Մեր բանակցությունները մշտապես շարունակվում են, եւ ես հավաում եմ, որ դրանք կշարունակվեն, ոչ մի խնդիր չկա»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն ասել է, որ նաեւ հույս ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ռուսական պարարտանյութերի եւ ամիակի փոխադրման հարցը։
«Ցորենի մասին արդեն ասացի, (ուկրաինական նավահանգիստներից ) դուրս բերված ծավալը գերազանցել է 10 մլն տոննան։ Այստեղ կարեւոր են, իհարկե, նաեւ պարարտանյութերը եւ ամիակը։ Այս ուղղությամբ աշխատանք է տարվում։ Հենց որ վերադառնամ, կխոսենք հարգարժան Պուտինի հետ, կքննարկենք ռուսական պարարտանյութերի եւ ամիակի տեղափոխման հարցը։ Հույս ունենք երկարացնել (ցորենի գործարքի) աշխատանքները մեկ տարով»,- ասել է Էրդողանը Բալիում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։