Նավթի գինն իջնում է
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան իջնում եմ, քանի որ ներդրողները բացասաբար են գնահատում Չինաստանի «զրոյական քովիդի» շարունակվող քաղաքականությունը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինը իջնում է 0,59 տոկոսով՝ մեկ բարելը 93,31 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսներինը՝ 0,75 տոկոսով՝ 86,27 դոլար։
Չորեքշաբթի առավոտյան նավթի շուկայում նկատվում է բացասական դինամիկա, քանի որ աշխարհի ամենամեծ տնտեսություններից մեկում՝ Չինաստանում, հակաքովիդային միջոցները շարունակում են բացասաբար ազդել երկրի տնտեսական վիճակի, նշանակում է՝ նավթի եւ նավթամթերքների պահանջարկի վրա։