Արարատ Միրզոյանն այսօր մեկնում է Թունիս
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 16-ից ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Այս մասին տեղեկանում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: