Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2023թ. բյուջեի նախագծի քննարկմանը (ուղիղ)
ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 16-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Այսօրվա նիստում քննարկվելու է 2023 թվականի բյուջեի նախագիծը, քննարկմանը կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 11-ը երկրորդ ընթերցմամբ են:
Հիշեցնենք, որ երկար դադարից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» մասնակցում են ԱԺ աշխատանքներին: