Այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ․ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր
«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադարձել է ընդդիմադիր խմբակցությունների՝ խորհրդարան վերադարձի վերաբերյալ որոշմանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդդիմության՝ ԱԺ աշխատանքներին մասնակցությունը վերսկսելու որոշումը քաղաքական է և թելադրված է Հայաստանում ձևավորված քաղաքական իրողություններով:
Ընդդիմադիր երկու խմբակցությունում ընդգրկված են երիտասարդ ու լուրջ մարդիկ, վառ անհատականություններ, որոնք կուսակցական չեն և ունեն մասնագիտական բարձր որակավորում:
Քաղաքական գրագետ հաշվարկի և ճիշտ վարքաբանության պարագայում նրանք կարող են ունենալ լավ քաղաքական հեռանկար:
Իմ խորին համոզմամբ, այս խորհրդարանն այլևս լեգիտիմ չէ, չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ի զորու չէ քաղաքական առարկայական ու բովանդակային քննարկումների հարթակ լինել, հետևաբար ունի կարճ կյանք:
Անկախ այդ որոշման նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքից, ես հարգում եմ ընդդիմադիր երկու խմբակցությունների այս որոշումը . . .»։