Մասկը Twitter-ի 2 աշխատակցի հեռացրել է իրեն հրապարակայնորեն քննադատելու համար
Միլիարդատեր Իլոն Մասկը, որն իրեն անվանում է «խոսքի ազատության աբսոլուտիստ», աշխատանքից հեռացրել է ընկերության ՏՏ ոլորտի երկու աշխատակցի այն բանից հետո, երբ նրանք հրապարակայնորեն քննադատել են իրեն Twitter-ում, գրում է Bloomberg-ը։
Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ Մասկը Twitter-ում ներողություն է խնդրել Android սարքերում Twitter հավելվածի դանդաղ աշխատելու համար, ինչից հետո ծրագրային ապահովման ինժեներ Էրիկ Ֆրոնհոֆերը «թվիթ» է ուղարկել՝ ասելով, որ «համաձայն չէ Մասկի հետ»:
«Twitter-ը չափազանց դանդաղ է Android-ում: Ի՞նչ ես արել դա շտկելու համար»,-դիմելով ինժեներին՝ գրել էր միլիարդատերը:
Դրանից հետո Twitter-ի նոր գործադիր տնօրեն Մասկը գրել է, որ «Ֆրոնհոֆերը հեռացվել է աշխատանքից»:
Ընկերության մեկ այլ ՏՏ մասնագետ Բեն Լեյբը պատասխանել է Իլոն Մասկի նույն գրառմանը, ինչ Ֆրոնհոֆերը. «Որպես Twitter-ում Timelines Infrastructure թիմի նախկին տեխնիկական ղեկավար, կարող եմ վստահորեն ասել, որ այդ անձը (Մասկը) պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում»։
Լեյբը Twitter-ում աշխատել է մոտ տասը տարի և Մասկի մասին հայտարարությունից անմիջապես հետո հեռացվել է աշխատանքից։
Մասկը, որը հոկտեմբերի վերջին գնել է Twitter-ը, արդեն բավականին մեծ փոփոխություններ է կատարել։ Դրանց թվում են ընկերության աշխատակիցների կեսի, այդ թվում՝ թոփ մենեջերների մեծ մասի աշխատանքից ազատումը, ծառայության մեջ վճարային համակարգ մտցնելու առաջարկը, Twitter Blue-ի վճարովի բաժանորդագրության նոր տարբերակի գործարկումը՝ 7,99 դոլարով հաշվի ստուգման գործառույթով և այլն։