Չինաստանը պատրաստ Է աջակցել ԿԺԴՀ-ին տնտեսական օգնություն ցուցաբերելու Սեուլի պլանը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել Է, որ պատրաստ Է աջակցել Հյուսիսային Կորեային տնտեսական օգնություն ցուցաբերելու Սեուլի «համարձակ պլանը», եթե Փհենյանը համաձայնի դրան:
Ըստ Սեուլի պլանի՝ տնտեսական աջակցության դիմաց Հյուսիսային Կորեան պետք է փուլ առ փուլ միջուկազերծվի: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունից: Ղեկավարները G20-ի գագաթնաժողովի կուլուարներում հանդիպել են նոյեմբերի 15-ին և քննարկել մի շարք հարցեր:
Յուն Սոկ Յոլը Սի Ծինփինին հայտնել Է վերջին ժամանակներս ԿԺԴՀ-ի կողմից աճող «սպառնալիքի» մասին՝ նկատի ունենալով Փհենյանի բազմաթիվ հրթիռային արձակումները, խնդրել Է Չինաստանին «ավելի ակտիվ և կառուցողական դեր» խաղալ Կորեական թերակղզու խնդրում՝ որպես Հարավային և Հյուսիսային Կորեաների հարևան և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ: Սի Ծինփինը հայտարարել Է, որ Հարավային Կորեայի և Չինաստանի շահերն այդ ոլորտում համընկնում են, և երկու երկրները պետք Է պաշտպանեն խաղաղությունը տարածաշրջանում, ինչպես նաև հույս Է հայտնել, որ Սեուլը զարգացնելու Է միջկորեական հարաբերությունները: