Անհրաժեշտության դեպքում կգնա. Դմիտրի Խառատյանն ասել է, որ չի պատրաստվում որդուն «ազատել» մոբիլիզացիայից
ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը յութուբյան «Эмпатия Манучи» շոուին տված հարցազրույցում ասել է, որ չի պատրաստվում որդուն «ազատել» մոբիլիզացիայից։
24-ամյա Իվան Խառատյանը պատրաստ է մեկնել ռազմաճակատ, եթե իրեն կանչեն, ասել է ճանաչված դերասանը:
«Նա չի ծառայել, իսկ նրա զինվորական գրքույկում նշված է 999 (պիտանի է սահմանափակ զինծառայության համար, բայց չունի զինվորական պատրաստություն-Խմբ.): Որդիս դեռ ծանուցագիր չի ստացել, բայց եթե ստանա, կգնա։ Հետո ի՞նչ... Ես նրան լավ եմ ճանաչում, այս թեմաներով խոսում ենք նրա հետ։ Անհրաժեշտության դեպքում կգնա։ Ուրիշ բան, թե որքան օգտակար կլինի այնտեղ։ Բայց նա հավատարիմ է նույն տեսակետներին և կարծում է, որ եթե պետք է պարտականություն կատարել, ուրեմն կգնա։ Չեմ պատրաստվում «ազատել» նրան»,- ասել է դերասանը:
Նշենք, որ Դմիտրի Խառատյանը երկու երեխա ունի՝ աղջիկ և տղա:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում, սեպտեմբերի 21-ին երկում մասնակի զորահավաք էր հայտարարել: