Վե՛րջ տվեք բարբարոսական կռվին. Սունակը G20-ի գագաթնաժողովում դիմել է Լավրովին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը G20-ի գագաթնաժողովի շրջանակում, դիմելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, պահանջել է «հեռանալ Ուկրաինայից և վերջ տալ բարբարոսական կռվին»:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Սունակը, Լավրովի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ «Պուտինի ռեժիմը Ռուսաստանը վերածել է վտարանդի պետության», և որ «Մեծ Բրիտանիան Ուկրաինային կաջակցի այնքան ժամանակ, որքան որ պահանջվում է»:
«Երկրները չպետք է ներխուժեն իրենց հարևանների տարածք, չպետք է հարձակվեն և չպետք է սպառնան միջուկային էսկալացիայով», - հայտարարել է Սունակը: