Բայդենը եւ Էրդողանը կողմնակից են ցորենի գործարքի երկարացմանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը համաձայնել են, որ ցորենի գործարքը վճռական նշանակություն ունի պարենային անվտանգության համար, այն պետք է շարունակվի, տեղեկացվել է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։
Երկրների ղեկավարները երեքշաբթի հանդիպել են Բալիում ընթացող G20-ի գագաթաժողովի շրջանակում։
«Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ցորենի գործարքի վերականգնմանն ուղղված ջանքերի համար, որը, ինչպես նշել են նրանք, չափազանց կարեւոր է գլոբալ պարենային անվտանգության բարելավման համար եւ պետք է շարունակվի»,- նշվել է հաղորդագրությունում։