Ստամբուլում ահաբեկչության հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 50-ի
Ստամբուլում ահաբեկչության հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 50-ի։ Այս մասին ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Մենք դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսեւորում․․․Ահաբեկչական կազմակերպությունները մարդկության թշնամիներն են։ Թուրքիան վճռականորեն շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը։ Ահաբեկչության հետ կապված ձերբակալվածների թիվը հասել է 50-ի։ Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն հաջողության չի հասնի Թուրքիայի դեմ որեւէ խաղում կամ գրոհում»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ կիրակի Ստամբուլի կենտրոնում գտնվող Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ Զոհվել է վեց մարդ, տուժել է 81-ը։
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն կասկած է հայտնել, որ ահաբեկչության կատարման ցուցումը ստացվել է Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ կատարողն Աֆրին քաղաքով անցել է թուրքական տարածք: Սոյլուն հայտարարել է, որ իր երկրի իշխանությունը չի ընդունում ահաբեկչության կապակցությամբ ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները: