Կյանքեր փրկած բժիշկը
ՀՀ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է Լաուրա Մամյանի և Ռազմիկ Տիգրանյանի պատրաստած տեսանյութը՝ ռազմական վիրաբույժ, բուժծառայության մայոր Համլետ Ղորխմազյանի մասին:
«Մենք պարտավոր ենք իրենց՝ որպես մեր տղաների նայենք, տարբերություն չպետք է լինեն, և ծնողները դա պետք է զգան: Եթե եկել-հասել են այստեղ, ապաքինելուց հետո դու միայն վերքը չպիտի բուժես, այլև տրամադրություն, լիցք, ուժ ու կորով պիտի տաս, որ գնա ծառայությունը շարունակի»,- ասել է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակից վիրաբույժը:
44 օրյա պատերազմի ընթացքում նա համալրել է սպիտակ բանակի շարքերը՝ աշխատելով Կենտրոնական զինվորական հոսպիտալում, որտեղ ամենածանր վիրավորներին են տեղափոխել:
«Այդ ժամանակ կպնդեմ ու կասեմ, որ իրականում մեր Կենտրոնական զինվորական հոսպիտալը պատշաճ ձևով կատարեց իր մարտական խնդիրը՝ փրկելով հարյուրավոր զինվորների, դժվար օրեր են, չեմ ուզում հիշել…»,-ասել է բժիշկը:
Մանրամասները՝ տեսանյութում։