Զոկովիչը հաղթանակով է սկսել ATP ամփոփիչ մրցաշարը
Սերբ թենիսիստ Նովակ Զոկովիչը հաղթանակով է մեկնարկել ATP տարվա ամփոփիչ մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Թուրին քաղաքում ընթացող ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրում Զոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ և 1 ժամ 40 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ երկու սեթերից հետո` 6:4, 7:6 հաշվով:
Մեկնարկային տուրում հաղթանակ են տոնել նաև Անդրեյ Ռուբլովը, Կասպեր Ռուդը:
Ավելի վաղ` ATP տարվա ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի մեկնարկում Ռաֆայել Նադալի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ Տայլոր Ֆիցն էր: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղի արդյունքում իսպանացին զիջել է երկու սեթերից հետո` 6:7, 1:6 հաշվով: