Հարավային Աֆրիկայում ավելի հաճախ են հնչում պիտբուլներին որպես ընտանի կենդանիներ արգելելու կոչերը
Հարավային Աֆրիկայում ավելի հաճախ են հնչում պիտբուլներին որպես ընտանի կենդանիներ արգելելու կոչերը: Դրանք ակտիվացել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ օրը պիտբուլը գզել է ութամյա երեխայի, հայտնում է BBC-ն։
Հարավային Աֆրիկան իր բնակչության համեմատ աշխարհում շների հարձակումներից մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի:
Հոկտեմբերին ընտանիքին պատկանող երկու պիտբուլները հոշոտել էին 10-ամյա տղային։
Ավելի քան 50 000 մարդ Հարավային Աֆրիկայում պիտբուլներին որպես ընտանի կենդանիներ արգելելու առցանց պետիցիա է ստորագրել է: Sizwe Kupelo հիմնադրամը, որը նախաձեռնել է պետիցիան, հայտարարել է, որ արգելքը «անհրաժեշտ է հարձակումների պատճառով, որոնք կարծես թե չեն դադարում»: