Կենսաբանները պարզել են, որ Նոր Զելանդիայի բնակեցումից հետո թռչունների 30 տոկոսն անհետացել է
Նոր Զելանդիայում մարդկանց բնակեցումը հանգեցրել է թռչունների տեսակային բազմազանության կրճատմանը մոտ մեկ երրորդով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Այսպիսի եզրակացության են հանգել Ադելաիդայի համալսարանի մասնագետները։ Նրանց հաշվարկներով՝ մինչեւ մարդու կողմից Նոր Զելանդիայի յուրացման սկիզբը, ընդհանուր առմամբ ապրել է թռչունների 171 տեսակ։ Մինչ օրս նրանցից միայն 56-ն է պահպանվել, ինչը կազմում է 30,9 տոկոսը, բայց եթե վերլուծության մեջ ներառվի Չաթեմի արշիպելագը, ապա այս թիվը կաճի 32,8 տոկոսով։ Միեւնույն ժամանակ, կենսաբազմազանությանը հասցված վնասը տատանվում է տարածաշրջանից տարածաշրջան, բայց դա միանշանակ կախված է մարդու գործունեության մասշտաբից: Օրինակ՝ Հյուսիսային կղզում, որտեղ կենտրոնացած է երկրի հիմնական պոպուլյացիան, տեսակների կեսն է վերացել, իսկ անմարդաբնակ վայրերում՝ 15 տոկոսը։
«Մարդկանց կողմից տարածքների բնակեցումից հետո տեսակների անհետացման վիճակագրությունը ուշադրություն է գրավում եւ օգնում է գիտակցել մարդու գործունեության կողմից վերջին ժամանակներում կենսաբազմազանությանը հասցված վնասի չափը»,- բացատրել են գիտնականները: