Բրիտանական Լիդսից 11-ամյա դեռահասը ինտելեկտի մակարդակով գերազանցել է Հոքինգին եւ Էյնշտեյնին․ Metro
11-ամյա դեռահասը ինտելեկտի մակարդակով գերազանցել է Հոքինգին եւ Էյնշտեյնին՝ անցնելով թեստը եւ հավաքելով ամենաբարձր միավորը հասակակիցների շրջանում։Մեծ Բրիտանիայում ծնված դեռահասը ինտելեկտի թեստ է հնձնել եւ ամենաբարձր միավորն է ստացել մինչեւ 18 տարեկանների շրջանում՝ դրանով իսկ գերազանցելով Հոքինգին եւ Էյնշտեյնին, հայտնում է Metro-ն։
Տղայի բոլոր ընկերները հաճախ են նշել նրա արտասովոր խելքի ու սովորելու ունակության մասին, սակայն դեռահասը չի հավատացել եւ որոշել է համոզվել՝ ինտելեկտի թեստ հանձնելով։ Տղան որոշել է IQ Մենսայի թեստ հանձնել, ինչի արդյունքում շատ բարձր միավորներ է հավաքել։
Արդյունքը 1 միավորով բարձր է եղել, քան տեսաբան ֆիզիկոսներ Հոքինգինն ու Էյնշտեյնինը, ինչը ապշեցրել է նրա բոլոր ծանոթներին ու ծնողներին։
Տղան որոշել է այս նվաճումը իր ընտանիքի, մասնավորապես՝ ծնողների եւ եղբայրների հետ, ռեստորանում նշել։ Տղայի մայրն իսկապես շատ է հպարտանում որդու հաջողություններով, բայց կատակով ասում է, որ հայրն ամեն դեպքում ավելի խելացի է։
«Մենք մեր որդուն առանձնապես չենք պատրաստել թեստին։ Դժվար է պատրաստվել այս փորձությանը, ուստի մենք մեզ սովորականի նման պահեցինք»,- ասել է տղայի հայրը: