Ամերիկյան մեղուները սկսել են երկու անգամ ավելի քիչ ապրել, քան նրանց նախնիները 1970-ականներին
Ամերիկյան փեթակներում ժամանակակից աշխատավոր մեղուները ապրում են ընդամենը 18 օր՝ երկու անգամ ավելի քիչ, քան 1970-ականների նրանց նախնիները: Կյանքի տեւողության կրճատումն ամբողջ աշխարհում միջատների անհետացման պատճառներից մեկն է։ Նման եզրակացության են եկել Մերիլենդի համալսարանի կենսաբանները, գրում է ՏԱՍՍ-ը։
Կլիմայի փոփոխության, նոր հիվանդությունների ու մակաբույծների առաջացման պատճառով մեղուները քչանում են: Կյանքի տեւողության կրճատումը 30-40 տոկոսով արագացնում է միջատների անհետացումը։
Հավանաբար, մեղուները թրթուրների զարգացման վաղ փուլերում թունաքիմիկատների ազդեցության պատճառով են սկսել վաղ մահանալ: Բայց կարճ կյանքն առաջին հերթին կապված է գենետիկ գործոնների հետ։