ՌԴ բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որի համաձայն օտարերկրացի քաղաքացիները կարող են ծառայել ՌԴ զինված ուժերում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս»-ի հրապարակումից:
Փոփոխությունների համաձայն՝ զինծառայության կարող են զորակոչվել օտարերկրյա պետության քաղաքացիություն, բնակության թույլտվություն կամ մշտական բնակության իրավունքը հաստատող այլ փաստաթուղթ ունեցող քաղաքացիները Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը։