Ջասթին Բիբերը ներողություն է խնդրել արգենտինացի երկրպագուներից
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով Արգենտինայի պետական դրոշով մաքրել էր բեմի հատակը, ներողություն է խնդրել արգենտինացի երկրպագուներից: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Twitter-ին:
Նա իր արարքը բացատրել է հետևյալ կերպ. «Մարդիկ հաճախ իմ ուղղությամբ իրեր են նետում իմ ելույթի ժամանակ: Իմ թիմի անդամներն ինձ ասել են, որ դա պարզապես վերնաշապիկ է եղել»:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հանդիսականներից մեկը բեմ է նետել 2 դրոշ, որոնք եղել են Արգենտինայի դրոշները: Արգենտինայի օրենքներով դրոշի հետ անհարգալից վերաբերմունքի համար կարող է սպառնալ մինչև 4 տարի ազատազրկում: