Վահե Ղազարյանը մասնակցել է ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված միջոցառմանը
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
Ներկա էին նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։
Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը հասարակական կարգի, ինչպես նաև հատուկ ու կարևորագույն օբյեկտների պահպանումն է։ Զորամասի ծառայողները մասնակցել են նաև 44-օրյա պատերազմին։
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի խումբ ծառայողներ ՀՀ ոստիկանության պետի կողմից արժանացան պարգևների։
ՀՀ ոստիկանության նվագախմբի հիմնադիր Բաղդասար Գրիգորյանի թոռը՝ Արա Գրիգորյանը, հատուկ նշանակության զորամասին նվիրեց Բաղդասար Գրիգորյանի հեղինակած քայլերգը, որի հնչյունների ներքո էլ զորամասի անձնակազմը դուրս եկավ հանդիսավոր երթի։
Հատուկ նշանակության զորամասի ծառայողները ներկայացրին մարտավարական հնարքներով ցուցադրական ելույթներ։
Հանդիսավոր միջոցառումից հետո հյուրերը շրջեցին զորամասում, ծաղիկներ խոնարհեցին հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին։