ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը եւ հակառուսական պատժամիջոցներ չեն ընդունի
Արտաքին գործերի ԵՄ-ի խորհուրդը նոյեմբերի 14-ին Բրյուսելում կքննարկի Ուկրաինայի իրադրության զարգացումը, սակայն ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ այս անգամ չեն ընդունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: «Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վրա աշխատանքն ընթանում Է:
Դրանք պատրաստ կլինեն մինչեւ տարեվերջ»,-զրուցակիցն ասել Է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ նրանց անցած շաբաթվա սկզբին գաղտնիության պայմանով ծանոթացնելով Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդակցության օրակարգին: Նա նաեւ նշել Է, որ Բրյուսելում հայտնի Է այն հաղորդակգրությունների մասին, որոնք վերաբերում են իբր ռուսական կողմին իրանական բալիստիկ հրթիռների մատակարարման պլաններին, եւ ԵՄ-ում փորձում են սեփական տեղեկատվություն ստանալ ռեալ իրադրության մասին:
«Դա անհանգստություն Է առաջացնում, եւ եթե մենք հաստատում ունենանք, ապա կարձագանքենք պատժամիջոցների ընդունմամբ»,-հայտարարել Է ԵՄ-ի պաշտոնյան: Աղբյուրը հաստատել Է, որ այս նիստում հերթական պատժամիջոցները կընդունվեն «որոշակի անձանց եւ կազմակերպությունների դեմ՝ կապված Իրանի իրադրության հետ», որն ստեղծվել Է բողոքի շարժման ֆոնին՝ բարքերի ոստիկանության կողմից ձերբակալված իրանցի երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի զոհվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: