Զաքիր Հասանովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Վրաստանի պաշտպանության նախարար Ժուանշերա Բուրչուլաձեի հրավերով նոյեմբերի 14-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, համատեղ վարժանքների անցկացման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման հետ կապված հարցեր։
Բացի այդ, քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են 2023 թվականի համար Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը։