Մարիամ Մկրտչյանը` Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանն Անթալիայում ընթացող Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 տարեկանների պայքարում ապահովել է չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրից առաջ հայ շախմատիստուհին անհասանելի է դարձել բոլորի համար՝ նվաճելով մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Այս տարի ավելի վաղ Մկրտչյանը դարձել էր նաև աշխարհի Մ18 տարեկան աղջիկների չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am