«Ինտեր»-ը «Ատալանտա»-ի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 4-րդն է. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Իտալիայի ֆոըտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Ատալանտա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերիա Ա-ի այս տուրում Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում հյուրընկալվելով «Ատալանտա»-ին` առավելության հասավ 3:2 հաշվով: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն, իսկ Պալոմինոն դարձավ ինքնագոլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 80-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը բարձրացավ 4-րդ հորիզոնական և իր ակտիվում ունի 30 միավոր:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 41 միավորով «Նապոլի»-ն է: