ԱՄՆ-ում ընկած երկնաքարի հետևանքով տղամարդու ողջ ունեցվածքն այրվել է
Բասկետբոլի գնդակի չափի երկնաքարն ընկել է ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչի տան մոտ, որի հետևանքով նրա բնակարաններն այրվել են, շունը սատկել է: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Star-ը։
«Ես չեմ տեսել, թե ինչ է դա եղել. բոլորը, ում հետ ես խոսել եմ, պնդում են, որ տեսել են երկնքից ընկնող հրե գնդակ»,- պարզաբանել է տղամարդը։ Հարևանները կիսվել են տեսագրություններով, որոնցում հայտնվել է երկնաքարի ընկնելու պահը։
«Ես բարձր հարված լսեցի և ծխի հոտ զգացի։ Դուրս եկա մուտքի մոտ, և ամեն ինչ կրակի մեջ էր»,— պատմել է ավերիչ հրդեհից փրկված Պրոսիտան։